Մատչելիության հղումներ

«Եվրոպան դարձել է Ռուսաստանի իրական թշնամին»․ Մեդվեդև


Եվրոպան ոչ միայն կորցրեց Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր, այլև դարձավ Մոսկվայի իրական թշնամին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Խոսելով Ռուսաստանի՝ «Եվրոպայի կանխատեսելի գործընկերոջ» նախկին կարգավիճակի մասին՝ նա նշել է. - «Մենք այժմ նույնիսկ հարևաններ չենք, այլ իրական թշնամիներ»։

«Եվ հիմա ԵՄ-ն զառանցում է Ռուսաստանի լիակատար անկանխատեսելիությունից, դավադրության խելահեղ տեսություններ է կառուցում, աստղաբաշխական գումարներ է ծախսում իր անվտանգությունը պահպանելու համար: Եվրամիությունը կորցրել է Ռուսաստանը որպես երկարաժամկետ ռազմավարական գործընկեր. սա մեզ չի ուրախացնում, բայց դա փաստ է»,- հայտարարել է քաղաքական գործիչը՝ գրառում կատարելով VKontakte-ի իր էջում։

XS
SM
MD
LG