Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության հռչակման հարյուրամյակի կապակցությամբ։ Ռուսաստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Անկարայի համագործակցությունը կշարունակի զարգանալ։
«Ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են բարեկամության և բարիդրացիության ոգով, դա լիովին հաստատվեց Սոչիում մեր վերջին հանդիպումից»,- նշել է Պուտինը։
Տարբեր ոլորտներում համագործակցությունը լավ եկամուտներ է ապահովում, և խոշոր համատեղ ծրագրերը համակարգված կերպով իրականացվում են, հավելել է նա: Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են ջանքերը տարածաշրջանային և գլոբալ օրակարգի կարևոր հարցերի լուծման ուղղությամբ, ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։