Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Լևոնյանին և «Հանրապետություն» կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Բեջանյանին։
Գրիգորյանն ու Մադաթյանը քաղաքապետի տեղակալների թեկնածուներից են։ Ավագանին արտահերթ նիստ է անցկացնելու հինգշաբթի՝ քննարկելու չորս տեղակալների նշանակման հարցը։ Մյուս երկու թեկնածուները իշխող կուսակցությունից Արմեն Փամփուխչյանն ու Լևոն Հովհաննիսյանն են։