Մատչելիության հղումներ

Բաքվում այսօր շարունակվելու է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը


Բաքվում այսօր շարունակվելու է «ցեղասպանության համար» մեղադրվող, Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։

70-ամյա արցախցին հերքում է Բաքվի ներկայացրած մեղադրանքը՝ Լեսնոյ անվամբ վայրում ադրբեջանցիների սպանություն։

Տարեց տղամարդու հարազատները ևս պնդում են, որ ինքը սովորական վարորդ է եղել, ոչ մի ռազմական գործողության այդ ընթացքում չի մասնակցել, զինվորական պաշտոն չի զբաղեցրել, պետական մեղադրանքում էլ նկարագրվող իրադարձություններին որևէ կերպ չի մասնակցել։

Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։ Ձերբակալությունից մի քանի ժամ անց Բաքուն հայտարարեց, թե նրան վաղուց են փնտրում, անգամ միջազգային հետախուզում են հայտարարել։ Առայժմ պարզ չէ, թե դատախազը քանի տարվա ազատազրկում կպահանջի տարեց տղամարդու համար։

XS
SM
MD
LG