Մատչելիության հղումներ

Բաքուն Երևանի «կառուցողական մոտեցումն է ակնկալում»


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Պաշտոնական Բաքուն ակնկալում է Երևանի «փոխադարձ քայլերը և կառուցողական մոտեցումը խաղաղության համաձայնագրին առնչվող խնդիրների արագ լուծման ուղղությամբ», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը Թեհրանում, որտեղ մասնակցում էր «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը:

Ջեյհուն Բայրամովը, իր ղեկավարած գերատեսչության հաղորդագրության համաձայն, վերահաստատել է «միմյանց օրինական շահերը հարգելու վրա հիմնված Հայաստան - Ադրբեջան խաղաղության արդար և հավասարակշռված առաջարկը»: «Նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է փոխադարձ քայլեր և կառուցողական մոտեցում խաղաղության համաձայնագրի շրջանակում խնդիրների շուտափույթ լուծման ուղղությամբ, և հուսով է՝ Հայաստանն այլևս բաց չի թողնի տարածաշրջանային լիակատար կարգավորման այս եզակի հնարավորությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանության լիակատար վերականգնումը Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման նոր հեռանկար է բացում, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վստահեցրել է Բայրամովը:

XS
SM
MD
LG