Այսօր Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին, ով ժամանել է «3+3» ձևաչափով առաջին նախարարական հանդիպմանը մասնակցելու համար:
Հանդիպման ընթացքում նախագահը և նախարարը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իրանի միջև օրակարգային հիմնահարցերի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների, հարաբերությունների կարգավորման հեռանկարի, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի շուրջ։
Ադրբեջանի ԱԳ նախարարը Իրանի նախագահին տեղեկացրել է, որ «24 ժամ տևած հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ադրբեջանի վերականգնել է լիակատար ինքնիշխանությունը»:
Բայրամովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը վճռական է խաղաղություն և անվտանգություն հաստատելու գործում, ինչը կապահովի տարածաշրջանի կայունությունը և կամրապնդի տարածաշրջանային համագործակցությունը։
Այսօր ավելի վաղ Էբրահիմ Ռաիսին ընդունել է նաև «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու համար Թեհրան մեկնած Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: