Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Ռայիսին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր


Թեհրանում գտնվող Հայաստանի արտգրծնախարարին այսօր ընդունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում է, որ Միրզոյանն ու Ռայիսին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ըստ հաղորդագրության, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:

ՀՀ ԱԳ նախարարը և ԻԻՀ նախագահը կարևորել են տարբեր ոլորտներում Հայաստան-Իրան փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG