Արտգործնախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի՝ «3+3» հանդիպմանը, հայտնում են ԱԳՆ-ից։
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկկողմ հանդիպումներ, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպմանը չի մասնակցի Թբիլիսին։
Տարածաշրջանային այս ձևաչափի մասին առաջինը հայտարարել էր պաշտոնական Անկարան ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, առաջարկել տարածաշրջանի հեռանկարների ու խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների և նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։ Վրաստանը դեռ այդ ժամանակ հայտարարեց, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով։