Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայել Ռոթը անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի արցախցիների տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականությունն ու տեղի հայության տեղահանությունը:

Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Գերմանիա և Հայաստան-ԵՄ փոխգործակցության համատեքստում ընդգծել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման անհրաժեշտությունը, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG