Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը գերմանացի խորհրդարանականի հետ քննարկել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը նկատել է, որ Արցախի բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել իրենց կողմից, հաղորդում է ԱԺ լրատվականը։

Ալեն Սիմոնյանը Հայաստանի խորհրդարանի և իր անունից շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ հասցեական ելույթի համար:

Նրանք քննարկել են Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG