Մատչելիության հղումներ

Զախարովան հաստատել է Լավրովի մասնակցությունը «3+3»-ի վաղվա հանդիպմանը


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հաստատել է Սերգեյ Լավրովի մասնակցությունը Թեհրանում վաղը կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։

Իրանական և ադրբեջանական լրատվամիջոցներն են հաղորդել վաղը նախատեսված հանդիպման մասին։ Պաշտոնապես, սակայն, Երևանը մինչև այժմ չի հաստատել իր մասնակցությունը։

Հայտնի է, որ Վրաստանը չի մասնակցելու հանդիպմանը։

Տարածաշրջանային այս ձևաչափի մասին առաջինը հայտարարել էր պաշտոնական Անկարան ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, առաջարկել տարածաշրջանի հեռանկարների ու խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների և նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։ Վրաստանը դեռ այդ ժամանակ հայտարարեց, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը, բայց Բաքվին և Երևանին առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը՝ «եռյակի» տեսքով խաղաղություն պահպանելու համար։

2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG