Արցախում արևի տակ փռած մնացին չրերը, խոհանոցում՝ լվացած տարաներն ու վարունգը, որ այդպես էլ պահածո չդարձան, ասում է Լոռու Շահումյան գյուղի նորաբնակ Ալինա Արզումանյանը:
Կողքից ամուսինը՝ Վլադիմիր Բեգլարյանն ասում է. - «Էստեղ էլ լավ կլինի, փառք Աստծո, մենակ խաղաղություն լինի, մեր նպատակը խաղաղությունն է, մնացածը կանենք, բոլորն էլ լավ է լինելու»։
Իրենցից կախված ամեն բան պատրաստ են անել, շարունակում է նա։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.