Այսպես են արցախցի Թերեզա Աղլումյանին դիմավորել իր նոր համակուրսեցիները Շիրակի պետական համալսարանում։ 21-ամյա ուսանողը Մարտունու Կարմիր շուկա գյուղից է, ապագա հոգեբան։
Սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի հարձակման օրը, սովորականի պես Ստեփանակերտ դասի էր գնացել, բայց ընդամենը մի քանի ժամ հասցրեցին պարապել։
Ասում է՝ չգիտես ինչու, գյուղն է նկարել, կարծես ներքին զգացողություն ուներ։
Առայժմ ուսումը կշարունակի, թե հետո որտեղ կմնան, դեռ պարզ չէ:
Աննա Ավանեսյանը ևս ընդհատված ուսումը Շիրակի պետական համալսարանում է շարունակում։ Ասում է՝ դեռ պարզ չէ՝ կմնա՞ն Հայաստանում, թե՞՝ ոչ. մեկ բան է հստակ, որ կապրեն Գյումրիում, մինչև ուսումն ավարտի։ Այստեղ վարձով է ապրում ծնողների հետ, չի հարմարվում մտքին, որ հայրենիքն ու տունը կորցրել է։
20-ամյա ուսանողը Արցախի մասին ամեն բառ արտաբերելիս հուզվում է:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.