Մատչելիության հղումներ

Բաքուն ու Պեկինը քննարկում են չինական էներգետիկ շուկայում SOCAR-ի դերը բարձրացնելու ուղիները


Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի արժեթղթեր, արխիվ
Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի արժեթղթեր, արխիվ

Երեքշաբթի օրը Ադրբեջանն ու Չինաստանը հուշագիր են ստորագրել, որում երկու երկրները նշում են էներգետիկայի, նավթի և գազի ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և էներգետիկ նախագծերում ներդրումներ կատարելու իրենց հանձնառությունը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ անցած օրերին էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն այցելել է Չինաստան, հուշագիրն ստորագրվել է այցի ավարտին:

Երկու երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուները, ինչպես հաղորդվում է, բանակցությունների ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, չինական ընկերությունների մասնակցությունը Ադրբեջանում նավթի արդյունահանմանը, նավթավերամշակման նախագծերին և էլեկտրաէներգիայի ոլորտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG