Մատչելիության հղումներ

Երևանում մահացել է Հայաստանում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչի տեղակալը


Շտապօգնության մեքենա, արխիվ, Երևան:
Շտապօգնության մեքենա, արխիվ, Երևան:

Երևանում մահացել է Հայաստանում ՌԴ ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Պոնոմարյովը։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС-ը։

37-ամյա տղամարդուն առանց կենդանության նշանների հայտնաբերել են նրա աշխատավայրում։ Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել են ներկայացուցչությունից։

Իրավապահները նշանակել են դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու երիտասարդ տղամարդու մահվան ստույգ պատճառը։

Նախնական տվյալներով՝ մահացածի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Պոնոմարյովը 2021 թվականի նոյեմբերից է զբաղեցրել Հայաստանում ՌԴ ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG