Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է․ Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Ֆիզուլիում ասել է՝ «շատերը կրկնում էին, որ հակամարտության ռազմական լուծում չկա։ Մենք ցույց տվեցինք, որ կա, և վերջերս ևս մեկ անգամ ցույց տվեցինք, թեման փակված է։ Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է»։

Ֆիզուլի տեղափոխված մի խումբ ադրբեջանցիների հետ հանդիպմանը Ալիևն ասել է, թե «Մեծ վերադարձ» ծրագրով նախատեսված է, որ 2026 թվականի վերջին Ֆզուլիի շրջանում 22 հազար մարդ է բնակվելու, իսկ Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում»՝ 140 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG