Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ժամանել է Ֆիզուլի, որը Բաքվի վերահսկողության տակ է հայտնվել 2020 թվականի հոկտեմբերի 17-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։
Azertag գործակալության փոխանցմամբ` Ֆիզուլի շրջկենտրոնում Ալիևը մասնակցել է մի շարք շինությունների՝ այդ թվում քաղաքի վարչակազմի նոր շենքի, 240-տեղանոց մանկապարտեզի, նոր բնակելի համալիրի հիմնարկեքի արարողություններին։
Ալիևն այսօր ծանոթացել է նաև Աղդամ-Ֆիզուլի ճանապարհի շինարարության ընթացքին։