Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով այսօր երկօրյա այցով ժամանել է Պեկին՝ մասնակցելու «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» երրորդ միջազգային համաժողովին:
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այցի առաջին օրը նախատեսված են Պուտինի մի շարք երկկողմ հանդիպումներ համաժողովին մասնակցող մյուս պետությունների ղեկավարների հետ, մասնակցություն Չինաստանի ղեկավարի և նրա տիկնոջ հետ պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպման արարողությանը:
Վաղը նախատեսված են համաժողովի բացումը և հիմնական միջոցառումները: Տեղի կունենան նաև ռուս-չինական բանակցություններ, ինչից հետո Ռուսաստանի նախագահը կշարունակի երկկողմ հանդիպումները: