Մատչելիության հղումներ

Իսրայելը ևս հերքում է Գազայում կրակի դադարեցման մասին տեղեկությունները


Իսրայելցի զինվորականը Գազայի հատվածի սահմանի մոտակայքում, 15-ը հոկտեմբերի, 2023.
Իսրայելցի զինվորականը Գազայի հատվածի սահմանի մոտակայքում, 15-ը հոկտեմբերի, 2023.

Իսրայելի կառավարությունը հերքում է Գազայում կրակի ժամանակավոր դադարեցման մասին տեղեկությունները։

«Այս պահին Գազայում ոչ հրադադար է հաստատվել, ոչ էլ մարդասիրական բեռների մուտքն է թույլատրվել երրորդ երկրների քաղաքացիների տարհանման դիմաց», - նշված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի այսօր տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ, Եգիպտոսի անվտանգության ուժերին մոտ կանգնած աղբյուրները Reuters գործակալությանը փոխանցել էին, որ հակամարտության գոտում հինգ ժամանոց հրադադար կհաստատվի, որպեսզի «Ռաֆահ» անցակետում գտնվող մարդասիրական բեռները ներկրվեն Գազայի հատված։

Հրադադարի մասին տեղեկությունները հերքել էին նաև Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժման ներկայացուցիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG