«Համաս» խմբավորումը հերքում է Գազայի հատվածում մարդասիրական հրադադար հաստատելու մասին տեղեկությունները։
«Համաս»-ի ներկայացուցիչ Իզաթ էլ Ռեշիքը Reuters գործակալությանը փոխանցել է, որ տեղեկությունները, թե այսօր ժամանակավոր հրադադար է հաստատվելու, իսկ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը բացվելու է, «իրականությանը չեն համապատասխանում»։
Ավելի վաղ, Եգիպտոսի անվտանգության ուժերին մոտ կանգնած աղբյուրները Reuters-ին հայտնել էին, թե այսօր տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ից հրադադար կհաստատվի, որպեսզի «Ռաֆահ» անցակետում կուտակված մարդասիրական բեռները մուտք գործեն Գազայի հատված։