Մատչելիության հղումներ

ՀՀ կառավարությունն այսօր կազմակերպում է Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթ


Իսրայել - Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանը, արխիվ
Իսրայել - Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանը, արխիվ

Հայաստանի կառավարության կողմից այսօր կազմակերպվում է Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների Հայաստան կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։

Արտգործնախարարությունը նշում է, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:

Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ինքնաթիռը նախատեսված է 220 մարդու համար, սակայն թե քանի հոգի կվերադառնա օդանավով, կոմիտեից չեն հայտնում։ Տեղական ժամանակով ժամը 09։36-ին օդանավն ուղևորվել է Թել Ավիվ։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Իսրայելի հայերին սպասում են ժամը 15։30-ին։

Արտգործնախարարությունից առանց մանրամասնելու հաղորդում են, ըստ անհրաժեշտության կձեռնարկեն լրացուցիչ քայլեր՝ չհստակեցնելով, թե արդդյոք սա ենթադրում է նաև կացարանի ապահովում։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ Իսրայելում ՀՀ դեսպանության միջոցով, հետևում է իրավիճակի զարգացումներին և ըստ անհրաժեշտության կձեռնարկի լրացուցիչ քայլեր, ասված է հաղորդագրությունում:

Գերատեսչությունը նաև հայտնում է, որ այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG