Մատչելիության հղումներ

ԱԳՆ․ Ռազմական գործողություններից տուժած հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան, Երուսաղեմի հայկական եկեղեցին չի տուժել


Իսրայել - Գազայի հատվածից հրթիռակոծման հետևանքները Երուսաղեմում, 9-ը հոկտեմբերի, 2023թ․
Իսրայել - Գազայի հատվածից հրթիռակոծման հետևանքները Երուսաղեմում, 9-ը հոկտեմբերի, 2023թ․

Իսրայելում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Այս պահին ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան, Երուսաղեմի հայկական եկեղեցին չի տուժել, հաղորդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ առկա տվյալների, հայեր բնակվում են հետևյալ քաղաքներում՝ Երուսաղեմ, Թել Ավիվ, Խայֆա, Պեթախ Թիկվա, Բաթ Յամ, նշված է հաղորդագրությունում։

Իսրայելում ՀՀ դեսպանությունում 24-ժամյա ռեժիմով շարունակում է գործել թեժ գիծ՝ +972 50 6670345 (ուղիղ հեռախոսակապ), իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարության թեժ գիծը՝ +374 (55) 620111 հեռախոսահամարով, հասանելի է նաև WhatsАpp և Viber հավելվածներով:

«ՀՀ դեսպանության թեժ գիծը գործում է հոկտեմբերի 9-ից, և մինչ օրս ստացված հեռախոսազանգերի ընթացքում տրված հիմնական հարցերը վերաբերում են անհրաժեշտության դեպքում Իսրայելից Հայաստան չվերթների առկայությանը: Նշենք, որ այս պահին Բեն-Գուրիոնի օդանավակայանը շարունակում է գործել, ավիաուղիներն իրականացնում են չվերթներ։

Դեսպանությունում իրականացվում է նաև ՀՀ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կամավոր գրանցում՝ ըստ իրավիճակի զարգացման անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Մինչ օրս արձանագրվել է Թել Ավիվի շրջանում գտնվող Արևելյան միջերկրածովյան միջազգային դպրոցում (The Eastern Mediterranean International School (EMIS)) ուսանող ՀՀ երեք քաղաքացիների Հայաստան վերադառնալու խնդիր, ինչին Իսրայելում ՀՀ դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG