Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր քաղաքապետարանից ստացել է։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Մայր Աթոռից՝ նշելով, որ արարողությանը մասնակցել և ուղերձով հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
«Ազատություն»-ը հետաքրքրվել էր Մայր Աթոռից, թե ինչո՞ւ Վեհափառ Հայրապետը ներկա չէր Տիգրան Ավինյանի երդմնակալությանը, արդյոք հրավեր չէ՞ր ստացել, թե՞ չէր գնացել իր որոշմամբ: