Մատչելիության հղումներ

Կրեմլում չգիտեն՝ արդյոք Պուտինն Ալիևի հետ քննարկել է Ռուբեն Վարդանյանի հարցը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ տեղյակ չէ՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում քննարկել է նաև Բաքվի բանտերից մեկում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանի հարցը։

«Զրույցի մի մասը դեմ առ դեմ էր․ բավականին երկար, և ես չգիտեմ, թե այնտեղ ինչ է քննարկվել», - ասել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողի ճշտող հարցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG