Ռուսաստանցի սպորտի նախարարը հայազգի լեգենդար նախկին ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը պարգևատրել է Լև Յաշինի անվան մեդալով։
Հոկտեմբերի 12-ին Սիմոնյանը դարձավ 97 տարեկան։
Նիկիտա Սիմոնյանը 1949-1959 թվականներին խաղացել է Մոսկվայի «Սպարտակ»-ում և իր խփած 160 գոլով նա ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է։
Նիկիտա Սիմոնյանը 1973 թվականին Երևանի «Արարատ»-ի մարզիչն էր, երբ «Արարատ»-ը դարձավ նախկին Խորհրդային Միության չեմպիոն ու գավաթակիր։