Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան գործով ձերբակալվել է համածառայակիցը


Հրազենային վնասվածքից ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Նազարյանի մահվան գործով ձերբակալվել է շարքայինի համածառայակիցը, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Երեկ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով` սպանության հատկանիշներով, քննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում։

«ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել 2023թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից ինքնաձիգից կրակոց արձակելու և գլխի շրջանում ստացած մահացու վիրավորման հետևանքով համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Նազարյանի մահանալու վերաբերյալ։ [...] Կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով նշված համածառայակիցը ձերբակալվել է», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Ձերբակալված զինվորի ինքնությունը չի հրապարակվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG