Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: