Մատչելիության հղումներ

Բունդեսթագի երկու նախկին պատգամավոր դատարանի առջև կկանգնի Բաքվից կաշառք ստանալու մեղադրանքով


Գերմանիայի Բուդեսթագի նախկին պատգամավոր Աքսել Ֆիշեր, արխիվ
Գերմանիայի Բուդեսթագի նախկին պատգամավոր Աքսել Ֆիշեր, արխիվ

Գերմանիայի Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ` Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու մեղադրանքով դատարանի առաջ կկանգնեն: Այս մասին հայտնում է Բեռլինում տեղակայված ադրբեջանական Meydan TV-ն: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ գերմանացի քաղաքական գործիչների դատավարությունը կմեկնարկի հունվարի 16-ին։

Ֆիշերը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, Լինտները՝ պաշտոնյաներին կաշառելու մեջ՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) որոշումների վրա Ադրբեջանի օգտին ազդելու համար։

Գերմանացի քննիչների տվյալներով՝ Լինտները, ով 2010 թվականից աշխատում է ԵԽԽՎ-ում, 2016-ին մի քանի միլիոն եվրո է ստացել 19 կեղծ ընկերությունների միջոցով և այդ գումարների մի մասը փոխանցել այլ պատգամավորների, ինչը, ըստ հետաքննության, պետք է ազդեր իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա։

Ֆիշերը, ըստ գործի նյութերի, ԵԽԽՎ-ում պարբերաբար հանդես է եկել Ադրբեջանի շահերից բխող ելույթներով, ինչի դիմաց, մեղադրանքի համաձայն, ստացել է 21 հազար 800 եվրո կաշառք։

Քաղաքական գործիչները հերքում են մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG