Մատչելիության հղումներ

Պակիստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ադրբեջան


Պակիստանի ԱԳ նախարար Ջալիլ Աբբաս Ջիլանին, արխիվ:
Պակիստանի ԱԳ նախարար Ջալիլ Աբբաս Ջիլանին, արխիվ:

Պակիստանի արտաքին գործերի նախարար Ջալիլ Աբբաս Ջիլանին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հոկտեմբերի 8-ին հայտնել է Trend գործակալությունը:

Ջիլանին մասնակցելու է Շուշիում հոկտեմբերի 9-ից 10-ը գումարվելիք տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստին:

Հավաքի շրջանակում Ջելանին երկկողմ հանդիպումներ կանցկացնի կազմակերպության երկրների նախարարների, այդ թվում՝ ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ:

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը 1985 թվականին հիմնադրել են Իրանը, Պակիստանը և Թուրքիան:

Կառույցի անդամներից են նաև Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։

XS
SM
MD
LG