Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի։
Հաղորդագրությունների համաձայն՝ ադրբեջանցի գործընկերոջը այցի հրավեր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Այցի ընթացքում նախատեսվում է Ալիևի հանդիպումը Ղարիբաշվիլիի հետ, բանակցություններին կհաջորդի համատեղ հայտարարությունը մամուլի համար։
Ադրբեջանի նախագահը վերջին անգամ Վրաստան էր այցելել մեկ տարի առաջ։