Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են այսօր Չայլու գյուղի տարածքում ականի պայթյունի հետևանքով զոհի մասին։
APA գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ-ի հաղորդագրությունը, փոխանցում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր ժամը 17-ի սահմաններում, մահացածը 1989 թվականին ծնված տղամարդ է։
Չայլուն 1992 թվականից գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ըստ Արցախի վարչատարածքային բաժանման՝ այն Մարտակերտի շրջանի բնակավայր է, իսկ ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Թարթառի շրջանի։