Ամերիկյան օդուժի F-16 կործանիչը Սիրիայի տարածքում թուրքական հարվածային անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։ Միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան զինվորականների տեղակայման վայրից կես կիլոմետր հեռավորության վրա։
«Ռոյթերս»-ը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ԱԹՍ է ոչնչացնում։
Պենտագոնի խոսնակը հայտնել է, որ հինգշաբթի օրը տեղի ունեցած միջադեպից հետո ԱՄՆ-ի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինն ու Յաշար Գյուլերը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են միջադեպը և համաձայնել, որ թեև ցավալի է, բայց ուշադրությունը պետք է կենտրոնացված մնա Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հաղթելու կարևոր առաքելության վրա։