Մատչելիության հղումներ

Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ


Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ։

Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am հարթակում։

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, «Արմենպրեսի» հետ զրույցում մանրամասնելով ծառայության գործառույթները՝ նշել է, որ «ծառայության հիմնական խնդիրը պետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների և հնարավորությունների կանխատեսումն է, և քաղաքական որոշումներ կայացնողներին այդ մասին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրումը, որոնք կունենան կիրառական նշանակություն՝ հնարավոր վտանգները կառավարելու, կանխարգելելու և առկա մարտահրավերներին դիմակայելու տեսակետից»:

Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնից հրաժարվեց այս տարվա հունվարին՝ հայտարարելով, որ հրաժարական է տալիս այլ աշխատանքի անցնելու պատճառով՝ չմանրամասնելով, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը։ Կային տեղեկություններ, որ նա պետական համակարգում աշխատանքի կանցնի:

Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպան էր ընտրվել նախորդ տարվա հունվարին՝ պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ, միայն իշխանական պատգամավորների ձայներով։

XS
SM
MD
LG