Ժամը 12-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է և Հայաստան է ժամանել 100 հազար 617 անձ, Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 191 տրանսպորտային միջոց, ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ըստ Բաղդասարյանի՝ հաշվառված անձանց թիվը 91 հազար 918 է։ Առավել քան 50 տոկոսն օգտվել է կառավարության հատկացրած կեցավայրերից։