Թուրքիան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերաինտեգրման գործընթացը հարթ կընթանա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ դարձյալ խոսելով Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանությունը վերականգնելու, խաղաղ բնակչությանը չթիրախավորելու մասին։
Ֆիդանի հայտարարություններին հակառակ, իրականության մեջ քաղաքացիական բնակչության շրջանում ևս զոհեր կան, այդ թվում՝ երեխաներ, կան նաև անհետ կորածներ։
«Մենք կարծում ենք վերաինտեգրման գործընթացը շատ հեշտ չի լինի, բայց հույս ունենք, որ հարթ կընթանա և կավարտվի առանց նոր ողբերգությունների», - Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է իր ելույթում, որ հեռարձակել է TRT Haber հեռուստանընկերությունը։
Ղարաբաղի բնակչությունը, սակայն, բռնի տեղահանվում է՝ ստիպված լինելով լքել իրենց տները, արդեն իսկ Ղարաբաղից դուրս է եկել ավելի քան 90 հազար մարդ։