Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 25-ի պայթյունից տուժածների մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ծայրահեղ ծանր․ Ավանեսյան


Ստեփանակերտ - Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում վառելիքի պահեստում սեպտեմբերի 25-ի պայթյունից տուժածները 200-ից ավելի են, մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ծայրահեղ ծանր, երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հայտնի է, որ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել 290 մարդ։ Նրանցից 168-ը, ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, երեկ տեղափոխվել են Հայաստանի բժշկական հաստատություններ․ 96-ը՝ Հայաստանի և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ Հայաստանի շտապօգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։

Շտապօգնության մեքենաները Կոռնիձորով ուղևորովում են ստեփանակերտ, 26-ը սեպտեմբերի, 2023թ․
Շտապօգնության մեքենաները Կոռնիձորով ուղևորովում են ստեփանակերտ, 26-ը սեպտեմբերի, 2023թ․

Հարցին, թե ռազմական գործողությունների արդյունքում վիրավորում ստացածների ցուցանիշ կա՞, թե քանիսն են Պաշտպանության բանակի զինվորներ և քանիսը՝ քաղաքացիական անձինք, նախարարը պատասխանեց, որ առանձնացված ցուցանիշ այս պահին չի կարող ասել, միևնույն ժամանակ շեշտելով․ - «Ունենք և՛ քաղաքացիական անձինք, և՛, ինչպես նշեցիք, ՊԲ զորախմբի անդամներ, նրանք գտնվում են բժշկական կենտրոններում, բուժում են ստանում»։

Սեպտեմբերի 24-ին 23 վիրավոր տեղափոխվեց Հայաստան։ Ավանեսյանն ասաց, որ ակնկալում են շտապօգնության մեքենաներով վիրավորների նոր մուտք Հայաստան, որովհետև չեն կարողացել դեռ բոլորին տեղափոխել։

«Այս պահին այսօր մենք կարողացել են աճյունների տեղափոխման հարցը լուծել, հաջորդիվ կսկսեն նույնականացման աշխատանքները։ 125 աճյուն այսօր տեղափոխվել է Հայաստան՝ դատաբժշկական փորձագիտական կենտրոնի համապատասխան տեղանքներ և ընթցքում կհրապարակենք հաջորդիվ տվյալները», - նշեց նա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG