Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, հաղորդում է կառավարությունը։

Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները հանցավորության դեմ պայքարում և այլ ուղղություններով:

Կոլոկոլցևն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին:

Նա Հայաստան է ժամանել այսօր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG