Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ՆԳ նախարարը Երևանում կմասնակցի Ռուսաստանի և Հայաստանի ներքին գործերի նախարարությունների միավորված կոլեգիայի նիստին։
Վլադիմիր Կոլոկոլցևի աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են մի քանի այլ միջոցառումներ: