Մատչելիության հղումներ

Հայաստան ժամանեցին ԱՄՆ ՄԶԳ տնօրենը և պետքարտուղարի տեղակալը


Լուսանկարը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան
Լուսանկարը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերն ու ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն այսօր ժամանել են Հայաստան:

Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության համաձայն՝ Փաուերը «հաստատելու է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր է ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ»։

«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում արժանապատիվ ու տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին։

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի մասին հաղորդումներով և կոչ է անում անարգել մուտք ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների և կոմերցիոն փոխադրումների համար», - ասված է հաղորդագրությունում:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումներ են ունենալու Հայաստանի ղեկավարության հետ, ավելի վաղ հաղորդել էր Reuters-ը:

XS
SM
MD
LG