Մատչելիության հղումներ

Արցախում շարունակվում են զոհվածների աճյունների, անհետ կորածների որոնողական աշխատանքները


Որոնողափրկարարական աշխատանքներ Արցախում, 21-ը մարտի, 2021թ․
Որոնողափրկարարական աշխատանքներ Արցախում, 21-ը մարտի, 2021թ․

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակվում է զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների, ինչպես նաև դեռևս անհայտ համարվող հայրենակիցների որոնողափրկարարական աշխատանքները, տեղեկացնում է Արցախի Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունից նաև հաղորդում են, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն է այսօր խորհրդակցություն անցկացրել ՆԳՆ ղեկավար կազմի հետ, մի շարք հանձնարարականներ և ցուցումներ տվել՝ մասնավորապես դեպի Հայաստան քաղաքացիների անվտանգ երթևեկը կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվողների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։

Ընդգծելով, որ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով մարդկանց մեծաքանակ հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն առաջացրել է խցանումներ՝ ՆԳՆ հորդորում է արցախցիներին՝ խուճապի չմատնվել և չշտապել՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար։

Գերատեսչույթունը ևս ընդգծում է՝ բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով, որի համար սահմանված ժամկետներ չկան և գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխումը։

Այս մասին նաև այսօր Արցախի տեղեկատվական շտաբն էր հաղորդել՝ շեշտելով, որ առաջնահերթորեն Հայաստան են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ցանր կացության մեջ հայտնված ու Հայաստան տեղափոխվել ցանկացող քաղաքացիները:

XS
SM
MD
LG