Մատչելիության հղումներ

Ակցիաներ՝ Երևանում, մարզերում


Մի խումբ քաղաքացիներ իրազեկման երթ են անցկացնում Երևանում՝ նախագահական նստավայրի մոտ, կառավարական ամառանոցներում։

«Դուրս եկեք, եկեք հրապարակ, ցեղասպանությանն ականատես մի եղեք, որ վաղը կարողանանք այս երկրում ապրել։ Մի եղեք անտարբեր, միացեք դասադուլին, գործադուլին, դուրս եկեք փողոց», - կոչ են անում նրանք։

Քաղաքացիները պահանջում են Արցախից մարդկանց տեղահանում, իշխանությունների հրաժարական։

Ակցիաներ են ոչ միայն Երևանում, այլև մարզերում, նրանք փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը:

Գյումրիի թատերական հրապարակում էլ այս պահին հանրահավաք է ընթանում։

Արցախի դեմ ադրբեջանական հարձակման օրից՝ սեպտեմբերի 19-ից սկսած, Երևանում էին ակցիաներ ընթանում։

XS
SM
MD
LG