Մատչելիության հղումներ

Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն է եղել երեկ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի և Գրեմանիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպման առանցքում:

Հայաստանի արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Միրզոյանը նշել է, որ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրությունը: Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության և իր անդամ պետությունների կողմից հրատապ քայլերի իրականացման և առկա մեխանիզմների կիրառման միջոցով Ադրբեջանի առավելապաշտական ու ագրեսիվ վարքագիծը զսպելու հրամայականը։ Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում ոճրագործության կանխման հրամայականը, ինչպես նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության համատեքստում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:

Երկուստեք ընդգծվել է նաև առկա խնդիրներն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով լուծելու անթույլատրելիությունը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG