Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները։
Իլհամ Ալիևը Ռեջեփ Էրդողանին տեղեկատվություն է հաղորդել Ղարաբաղում «վերջին գործողության իրավիճակի մասին», փոխանցում է Թուրքիայի նախագահականը։ Բաքուն Արցախի վրա իր հարձակումը «հակաահաբեկչական գործողություններ» է անվանում։
Էրդողանը ևս մեկ անգամ Ալիևին հայտնել է Թուրքիայի անկեղծ աջակցությունն Ադրբեջանին։