Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք


Այսօրվանից մինչև սեպտեմբերի 24-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին և բարձրաստիճան միջոցառումների:
Արտգործնախարարությունը նշում է, որ նախատեսվում են Միրզոյանի մի շարք հանդիպումներ ՄԱԿ և այլ երկրների գործընկերների հետ։

Նյու Յորք է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Արդյոք Միրզոյանն ու Բայրամովը Միացյալ Նահանգներում առանձին հանդիպում կունենան, կողմերը չեն հստակեցնում։

Հայաստանի և Ադրբեջանի անրտգործնախարարները վերջին անգամ Միացյալ Նահանգներում հանդիպել են հունիսի վերջին՝ Վաշինգտոնում։ Եռօրյա բանակցություններից հետո հայտարարվեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։ Միրզոյանն ու Բայրամովը թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներ ունեցան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Եռօրյա բանակցություններն ուղեկցվում էին Արցախի ու Հայաստանի սահմանին կրակոցներով, զոհերով, փոխադարձ մեղադրանքներով։

Մեկ ամիս անց՝ հուլիսի վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Մոսկվայում։ Եռակողմ բանակցություններից հետո Սերգեյ Լավրովի խոսքից տպավորություն էր ստեղծվել, թե Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովումը բանակցությունների ընթացքում դիտարկվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG