Մատչելիության հղումներ

Ավարտվել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի այցը Ռուսաստան


Ավարտվել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունի վեցօրյա աշխատանքային այցը Ռուսաստան։

«Կիմի զրահապատ գնացքն այսօր առավոտյան հատել է Ռուսաստանի հետ սահմանը՝ Արտյոմ-Պրիմորսկի 1 կայարանի մերձակայքում», - հաղորդում են մոսկովյան լրատվամիջոցները։

Այցի վերջին օրը Կին Չոն Ունը ևս մեկ անգամ հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, այցելել է Վլադիվոստոկում գտնվող Հեռավորարևելյան դաշնային համալսարան։ Այցի ընթացքում կողմերը որևէ պաշտոնական փաստաթուղթ չեն ստորագրել։

Սա Կիմ Չոն Ունի առաջին արտեկրյա այցն էր վերջին 4 տարիների ընթացքում։ 2019 թվականին նա կրկին այցելել էր Ռուսաստան։

XS
SM
MD
LG