Մատչելիության հղումներ

«Ուզում եմ իմ տարակուսանքը հայտնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր արհամարհեցին բանավեճի հարթակը». Փաշինյան


«Ուզում եմ իմ տարակուսանքը հայտնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր արհամարհեցին բանավեճի հարթակը», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանաի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

«Հեղափոխության արժեք է նաև քաղաքական բանավեճը: Ես երկու անգամ որպես պետության վարչապետ մասնակցել եմ բանավեճերի, որովհետև բանավեճերի մասնակցելը հարգանք և խոնարհում է ընտրողի առաջ, բանավեճից հրաժարվելն արհամարհանք ու քամահրանք է ընտրողի նկատմամբ», - հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ «էդ նախկիններն էին, որ ասում էին՝ մենք բանավեճի չենք գնում»:

«Մեր թիմակիցը՝ Երևանի քաղաքապետի տեղակալը շատ կարևոր բան էր ասել, որ բանավեճերը և՛ խորհրդարանական, և՛ քաղաքի ընտրություններում պետք է դարձնել պարտադիր և բանավեճի մասնակցելուց հրաժարվողների գրանցումը օրենքով պետք է չեղարկվի», - նշեց Փաշինյանը:

Հանրայինի եթերում հեռուստաբանավեճին մասնակցությունը հաստատել էին 14 ուժերից 12-ը։ Բացակայել էին Հայկ Մարությանն ու Ադրանիկ Թևանյանը։ Նախկին քաղաքապետը կարծում էր, որ բանավեճը վարողն օբյեկտիվ չէ, «Մայր Հայաստանի» առաջին համարն էլ հայտարարում էր՝ իր թիրախում վարչապետ Փաշինյանն է, թեկնածուների հետ բանավեճի մեջ չի մտնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG