Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել է ստեղծված իրավիճակը


Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակն է եղել և դրա հաղթահարման մեխանիզմները։

Ըստ հաղորդագրության՝ արծարծվել են նաև բնակչության պարենային խնդիրների լուծման, գյուղատնտեսական ապրանքների գնագոյացման, կենսական նշանակության ապրանքների բաշխման հետ կապված և այլ հրատապ խնդիրներ:

Նախագահ Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկի առկա պարենային ռեսուրսների կետրոնացման, բնակչությանը կենսական նշանակության ապրանքների տրամադրման գործընթացը կտրոնային համակարգի միջոցով կազմակերպելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում նախագահն անդրադարձել է նաև ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան քաղաքացիական անձանց տեղափոխման խնդիրներին: Սամվել Շահրամանյանը նշել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի խիստ վերահսկողության պայմաններում, թափանցիկ ու գործող կարգերին համաձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG