Մատչելիության հղումներ

Հայաստանը երեկ ստացել է ադրբեջանական կողմի նոր առաջարկները. Միրզոյան


Հայաստանը երեկ ստացել է ադրբեջանական կողմի նոր առաջարկները, Ազգային ժողով-կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Բառացիորեն երեկ արդեն ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները։ Գործընթաց կա, քննարկում կա, իհարկե առերես բանակցություններ այս ընթացքում հունիսից հետո չեն եղել։ Դժբախտաբար, էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից», - ասաց Միրզոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG