Մատչելիության հղումներ

«Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնող որևէ հայտարարություն կարմիր գիծ է». Փաշինյան


«Մեզ համար անընդունելի է Հայաստանի ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն, դա կարմիր գիծ է», - Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Թուրքիայի տրանսպորտի նախարարի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարությանը։

Աբդուլքադիր Ուրալօղլուն այսօր ասել էր, թե «առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»:

Փաշինյանը հերթական անգամ կրկնեց՝ Հայաստանը կողմ է տրանսպրոտային ուղիների, երկաթգծի վերաբեցամանը, կողմ է, որ Հայաստանի տարածքով անցնեն գազամուղներ, նավթամուղներ, էլեկտրական հաղորդման գծեր, բայց բոլոր այդ ծրագրերը պետք է գործեն Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության սահմաններում։

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը, թե՝ «խոսում եք ժողովրդավարությունից, բայց մարդկանց պարտադրում եք գնալ նախընտրական հանդիպումների», վարչապետը այս զգուշացումն արեց. - «Եթե պարզվի, որևէ մակարդակի պաշտոնյա, որևէ աշխատողի վարչական լծակի օտագործմամբ տանում է հանդիպման, հանրահավաքի, ընտրության, էդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից։ Ներում-բեկում չի լինելու... Ես սա ասում եմ որպես Հայաստանի վարչապետ։ Եթե պարզվի էդ մարդը իմ ամենահարազատ մարդն է, կդադարի լինել իմ ամենահարազատ մարդը, մեկ, և կազատվի աշխատանքից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG