Գորիս օդակայանի գործարկման նպատակով որոշակի աշխատանքներ իրականացվել են։ Աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք, նախանշվել են անելիքները, մասնավորապես պետք է կարգի բերվի թռիչքուղին և ենթակառուցվածքները։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ Գորիս օդակայանի գործարկման ուղղությամբ այժմ տեխնիկական և ֆինանսական գնահատման գործընթաց է իրականացվում։
Խոսելով Երևան-Կապան-Երևան թռիչքների մասին՝ նախարարը նշեց, որ շաբաթական 2 անգամ կանոնավոր թռիչքներ իրականացվում են։ Միակ խնդիրը, որ առաջանում է եղանակային պայմաններն են, բայց նման խնդիր առաջացել է նաև Խորհրդային միության տարիներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ